Հասարակություն 

Տղաս արժանի է Ազգային հերոսի կոչմանը. Արմենակ Ուրֆանյանի մայրը դժգոհ է

«Իմ տղան վաստակել է ազգային հերոսի մեդալի կոչումը և արժանի է դրան»,-այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ապրիլյան պատերազմի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ հավելեով, որ վաղուց այդ մեդալը պետք է հանձնված լիներ և դրա համար պետք չէ մտածել:

Հարցին, թե ինչու չի տրվում այդ մեդալը, Ուրֆանյանի մայրը նշել՝ երևի մտածում են, որ արժանի չէ. «Ես ոչ մի անգամ չեմ դիմել, բայց իր վաստակածն ինքը պետք է ստանա: ինչու ես պետք է դիմեմ: Միգուցե իրենք տեղյակ չեն որը որից հետո է»:

Հավելենք, որ այս դժգոհությունների մասով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել է, թե հարցը նախարարի մակարդակով լուծվողներից չէ, դրա համար հանձնաժողովներ կան, որոնք հարցն ուսումնասիրելուց հետո միջնորդություն են ներկայացնում ՊՆ-ին, նախարարն էլ՝ երկրի նախագահին, ով որոշում է կայացնում:

Նույն շարքից