Քաղաքական Միջազգային 

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով ցանկանում են ձերբակալել Գյուլենին

Թուրքիայում 2016 թվականի Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով թուրքական իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել FETO շարժման 8 անդամի, այդ թվում նաև ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Յենի շաֆակ թերթին:

Պարբերականի տեղեկություններով, քննիչները ենթադրում են, որ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը կարող է լինել սպանության կազմկերպիչը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին:

 

Նույն շարքից