Քաղաքական Միջազգային 

Թրամփը Պուտինին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում

Մարտի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում: Այս մասին հայտնում  է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

Ուշակովը հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը չի հրաժարվի  գագաթաժողովի վերաբերյալ հարցերը քննարկելու հնարավորությունից. «Երբ նախագահները զրուցել են, Թրամփն առաջարկել է առաջին հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում՝ Սպիատկ տանը»:

Միևնույն ժամանակ Ուշակովը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին կեսում նման հանդիպման հնարավորություն չկա:

 

Նույն շարքից