Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի 8 քաղաքացուհու, ովքեր մեղադրվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Ալ-Արաբիան:
Նշվում է, որ բացի դրանից, Թուրքիայի ևս 7 քաղաքացուհի ցմահ ազատազրկման են դատապարտվել:
Ընթացիկ տարվա փետրվարին Իրաքի դատարանը մահապատժի էր ենթարկել Թուրքիայի 16 քաղաքացուհու, ովքեր ևս մեղադրվում էին ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու մեջ: