Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էԱվստրիայի Հանրապետություն: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից:
Նույն օրը Սփյուռքի նախարարը Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունումհանդիպել է Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներիհետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Վիեննայի հայ համայնքը աչքի էընկնում իր կազմակերպվածությամբ, համայնքային կառույցները սերտորեն համագործակցում ենՍփյուռքի նախարարության հետ, մասնակցում նախարարության ծրագրերին:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ողջ ընթացքը՝ նախարարն անդրադարձել էհայկական սփյուռքի առանձնահատկություններին, զարգացման շրջափուլերին, ներկա խնդիրներին ումարտահրավերներին:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունքները՝ Սփյուռքի նախարարըհատկապես կարևորել է, որ այսօր Սփյուռքը դարձել է հայաստանակենտրոն, ստեղծվել են Հայաստան-Սփյուռք գործակցության իրավական հիմքերը, գործընկերային կապեր են հաստատվել գրեթե բոլորհամայնքների և համահայկական կառույցների հետ, ընդլայնվել են նախարարության ծրագրերինմասնակցության աշխարհագրությունը և մասնակիցների թիվը:
Հանդիպման մասնակիցների հետ նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել է Հայաստանումներդրումային քաղաքականությանը, առկա արդյունքներին, զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր, ներկայացրել է սիրիահայերի հետ տարվող աշխատանքները, իրականցվող ծրագրերը, կարևորել հայրենադրձության խթանման գործընթացը:
«Այսօր անհանար է չնկատել, որ Հայաստանը զարգանում է, հզորանում, որ մեր Երևանը դարձել էեվրոպական քաղաք: Մեր անկախ Հայաստանն ընդամենը 27 տարեկան է՝ երիտադարդականավյունով, բայց նաև փորձառու: Մենք բռնել ենք զարգացման ուղին և հաստատակամ առաջ ենքգնում»,-նշել է Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Վիեննայում մարտի 31-ին մասնակցել է Եվրահայկական 23-րդխաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որԵվրահայկական խաղերը բոլորի համար դարձել են իսկական հայկական տոն, միմյանց ճանաչելու, ընկերական սերտ կապեր ստեղծելու լավ հնարավություն:
Սփյուռքի նախարարն նշել է, որ հայ ժողովրդի ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումներից է,հատկապես, վստահ, ուժեղ, կրթված ու կայացած նորօրյա սերունդը, որ մեր ազգի ու պետությանվաղվա օրվա առհավատչյան է:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Վիեննայի«Արարատ հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանը և Ավստրիայի դաշնայինխորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:
Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ավստրիայում ՀՀ դեսպան ԱրմանԿիրակոսյանի ուղեկցությամբ այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն, հանդիպելմիաբանության անդամների հետ: Բարձր գնահատելով միաբանության հսկայական ժառանգությունը,նրա անդամների կատարած աշխատանքն ու թողած հետքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որմեր հոգևոր հայրերը կարողացել են և՛ Վենետիկում, և՛ Վիեննայում ստեղծել այնպիսի ազգայինմշակույթ, այնպիսի մեծ արժեքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլև հզորացելեն, զարգացել և դարձել հայկականության կենտրոններ, փոքր հոգևոր հայաստաններն Եվրոպայիսրտում:
Հանդիպումից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբայցելել է Վիեննայի Հայ Առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցի և մասնակցել Սբ. ՀարությանՃրագալույցի պատարագին:
Մարտի 31-ին՝ երեկոյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վիեննայում հանդիպել էԵվրահայկական 23-րդ խաղերի մարզիկների հետ: Նախարարը նախևառաջ շնորհավորել էբոլորին Սուրբ Հարության տոնի առթիվ և կարևորել աշխարհի 15 երկրներից (Հոլանդիա, Ֆրանսիա,Գերմանիա, Բելգիա, Չեխիա, Ռուսաստան, Նորվեգիա, Վրաստան, Անգլիա, Իտալիա, Շվեյցարիա,Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ավստրիա) շուրջ 750 մասնակիցներիներկայությունը համահայկական սպորտային այդ միջոցառմանը՝ նշելով, որ այն մեկ անգամ ևսխորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը:
«Ցանկանում եմ՝ բոլորդ նույն խանդավառությամբ ձեր Հայրենիք գաք՝ միասին նշելու Հայաստանիառաջին Հանրապետության հռչակման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800ամյակներին նվիրված հոբելյանական տոնակատարությունները»,-նշել է Սփյուռքի նախարարը:Սփյուռքի նախարարը նրանց հրավիրել է նաև մասնակցելու Հայաստանում հուլիսի 6-8-ը կայանալիքԵրիտասարդական համահայկական հավաքին: Այնուհետև Սփյուռքի նախարարը Եվրահայկական 23-րդ խաղերին մասնակցող թիմերին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր, իսկՎիեննայի «Արարատ» հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանին պարգևատրել էԵրախտագիտության մեդալով: