Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետ կապված՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:
Դեպքի վայրում է գտնվում նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Րոպեներ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում պայթյուն է տեղի ունեցել։Կան տուժածներ։