Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը։
Նրա խոսքով, տուժածների ինքնությունը արդեն պարզել են։ «Ութ հոգի են եղել, որոնցից մեկն արագ սննդի կետի մենեջերն է։ Տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Մեկի կյանքին է վտանգ սպառնում՝ 8-ամյա Մարկոսյան Ռուբինայի»,- նշեց նա։
Փոխգնդապետի խոսքով, տուժածներից երեքը ՌԴ քաղաքացիներ են, երկուսը՝ Իրանի, իսկ երեքը ՀՀ քաղաքացիներ են։ Տուժածների մեծ մասը անչափահասներ են՝ 6, 8, 15 և 16 տարեկան։ Տուժածներից մեկը «Բուրգեր Քինգ»-ի 19-ամյա մենեջերն է՝ Զարուհի Մելքոնյանը, ով պայթյունի պահին կանգնած է եղել բալոնի մոտ։
Փոխգնդապետ Կոստանյանի փոխանցմամբ, պայթած բալոնն այսօր առավոտյան է փոխարինվել, 20 լիտրանոց CO բալոն է եղել։
Նշենքլ որ քվելի վքղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: