«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթյունի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 8 հոգի:
Վիրավորները միջին ծանրության են, միայն մեկ հոգու՝ 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր, ով գտնվում է վիրահատարանում:
Վիրավորների վնասվածքները հիմնականում մակերեսային են՝ փափուկ հյուսվածքների քերծվածքներ, սալջարդներ, վերքեր: Կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ինչ վերաբերում է Ռուբինային, ապա Կարապետյանը նշեց, որ մինչև վիրահատության ավարտը ոչինչ չի կարող ասել:
Նա չբացառեց, որ առաջիկա ժամերի ընթացքում հիվանդանոցից դուրս գրվողներ էլ կլինեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով, պայթել է բալոնը։