Հասարակություն Բարի օր 

Դավիթ Տոնոյանը՝ պայթյունի պատճառների մասին

Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթյունի հստակ պատճառը դեռ չեն կարող ասել։ Պայթյունի պատճառ հանդիսացող թթվածնի բալոնը գարեջրի մատակարումն ապահովելու համար էր: Ըստ նրա՝ հնարավոր է ճնշման տատանում եղքծ լինի կամ ճնշումն ավելին լինի:

Տոնոյանն ասաց նաև, որ այս պահին վիրահատվող երեխայի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր , բայց այս պահին  վերջինիս կյանքին վտանգ  չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում պայթյուն էր եղել։ Կան տուժածներ՝ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ։

Նույն շարքից