Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պակթյունի հետևանքով տուժել են հետևյալ անձինք՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով, բալոն է պայթել։