Հասարակություն 

Ի՞նչն է առաջացնում թթվածնի բալոնի պայթյուն

Սխալ էքսպլուատացիայի կամ տեղափոխման արդյունքում թթվածնային բալոնը կարող է պայթել։ Այս մասին տեղեկանում ենք մասնագետներից։
Պայթյունի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ թթվածնի բարձր ճնշումը, ինչպես նաև մի շարք վառվող նյութեր, թթվածնի հետ շփվելիս, դառնում են պայթյունավտանգ և կարող են պայթյունի հանգեցնել։

Պայթյունի վտանգ կարող է առաջանալ նաև բարձր ջերմաստիճանի, արտահոսքի արագության և օդի մեջ թթվածնի շատ քանակից։ Հաջորդ պատճառը՝ թթվածնային բալոնի մետաղային դետալների աղտոտվածությունն է տարբեր տեսակի յուղերով, որոնք թթվածնի հետ շփվելիս կարող են պայթյուն առաջացնել։ Բալոնի վերևի հատվածը ձգող կաուչուկից կամ ռեզինից պատրաստված դետալները բարձր ճնշման դեպքում նույնպես կարող են պայթյունի պատճառ դառնալ։

Թթվածնային բալոնի պայթյուն, որպես կանոն, առաջանում է, երբ մասնագետը ոչ ճիշտ է այն լիցքավորում կամ չունի հեղուկ թթվածնի հետ աշխատելու համապատասխան փորձ և հմտություններ։ Կարող են լինել նաև մի շարք այլ պատճառներ, որոնք կարելի է պարզել միայն  համապատասխան ուսումնասիրություններից հետո։

Որպես կանոն, թթվածնային բալոնի պայթյունները դառնում են ողբերգության պատճառ, քանի որ նման պայթյունի հզորությունը բավականին ուժեղ է։

Նույն շարքից