Հասարակություն գլխավոր 

Ամեն ինչ լավ կլինի. Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժած 8-ամյա աղջնակի վիրահատությունը հաջող է անցել

Ինչպես լրագրողներին հայտնել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը, ապրիլի 2-ին երեկոյան Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը բարեհաջող է ընթացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ 8-ամյա փոքրիկն ամենաշատն է տուժել պայթյունից:

Մինասյանի խոսքերով, ստացած վնասվածքը հետևանքներ չի թողնի, ամեն ինչ լավ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս տուժածներին, ապա նրանց վիճակը նորմալ է:

Նույն շարքից