Երեկ՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը զենքի նմանվող առարկայով զինված ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 6մլն 300 հազար դրամի գումար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ shamshyan.com