Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանում նոր ավիառումբի հայտնվելը մեծացնում է երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը. Daily Express

Ռուսական նոր  «Дрель»  ավիառումբի ներկայացումը վկայում է Կրեմլի ագրեսիվության մասին և պատահական չէ, որ դրա ներկայացումը ժամանակային առումով համընկավ ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Այս մասին հայտնում է Daily Express-ը:

Լրագրողի կարծիքով, Ռուսաստանում նոր ավիառումբի հայտնվելը մեծացնում է երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը:

Պարբերականը գրում է, որ հիմա արևմտյան աշխարհը գտնվում է բարդ իրավիճակում, քանի որ Մոսկվան կարողացավ միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և Սիրիայի պատերազմին:

Ամեն դեպքում պարբերականը հանգստության կոչ է անում՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կանչել է Սպիտակ տուն քննարկումների համար:

Հավելենք, որ Ռուսաստանը «Дрель» ավիառումբը ներկայացրեց մարտի 31-ին:

 

Նույն շարքից