Արևմուտքը պետք է խուսափի Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից, քանի որ Մոսկվան որևէ մեկին չի սպառնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին օգնական Դուգ Բենդոուն, գրում է National Interest-ը:
Բենդոուի կարծիքով, նոր սառը պատերազմի համար ուղղակի նախադրյալներ չկան: Նշվում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախ գաղափարական հակասություններ չունեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զգույշ է գործում և պրագմատիկ է: Իսկ ամերիկյան իշխանությունները դեռ հետևություններ չեն արել վերջին փորձից, երբ ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում, Իրաքում և այլ երկրներում:
Ռուսաստանը, Բենդոուի խոսքերով, հետաքրքրված է միայն սեփական սահմանները պաշտպանելով, տնտեսական կապերը զարգացնելով և չի երազում կայսրությունը վերականգնելու մասին, իսկ Մոսկվայի արտաքին քաղաքականությունը պահպանողական է:
Եթե ուսումնասիրում ես Ռուսաստանի գործողությունները, հասկանում ես, որ Մոսկվան միայն պաշտպանվում է, նրանք չեն ցանկացել հարձակվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի կամ Ուկրաինայի վրա, ցանկացել են Սիրիայի օգնությամբ ազդեցություն պահպանել Մերձավոր Արևելքում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ապա Ռեյգանի նախկին օգնականը կարծում է, որ նա ապրում է գաղափարական դոգմաներով, դրա համար էլ հնարավոր է համարում ամերիկացի զինվորներին աշխարհի տարբեր երկրներ ուղարկելը:
Բացի դրանից, ժամանակակից աշխարում չկա մեկ գերտերություն, դրա համար էլ Ռուսաստանը չի գտնվում կշեռքի հակառակ նժարին: Աշխարհում շատ բան արդեն որոշում է նաև Չինաստանը, որը կարող է լրջորեն փոխել համաշխարհային քաղաքականությունը: Դրա համար էլ ԱՄՆ-ը պետք է մտածի ոչ թե Ռուսաստանին հակադրվելու, այլ հզորացող Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: