Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ կոնգրեսականը սեքս-սկանդալի պատճառով չի պայքարելու պաշտոնի համար

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզաբեթ Էսթին հայտարարել է, որ սեքս-սկանդալի պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Կոնգրեսականը նշել է, որ որոշումը բխում է իր և իր ընտանիքի շահերից, դրա համար էլ չի պատրաստվում պայքարել վերընտրվելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էսթին պաշտոնանկ չի արել իր աշխատակազմի ղեկավարին, ով սեռական ոտնձգություն է թույլ տվել ենթականերից մեկի նկատմամբ: Ավելի ուշ վերոնշյալ պաշտոնյան ընդունել էր իր մեղավորությունը և ներողություն խնդրել:

 

 

Նույն շարքից