Քաղաքական Միջազգային 

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հայտարարել է, որ հրեաները սեփական պետությունն ունենալու իրավունք ունեն

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդը հայտարարել է, որ հրեաները սեփական պետությունն ունենալու իրավունք ունեն: Նման հայտարարությամբ արքայազնը հանդես է եկել Atlantic-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդը մասնավորապես նշել է, որ պաղեստինցիները և հրեաները սեփական հողերն ունենալու իրավունք ունեն: Նրա խոսքերով, անհրաժեշտ է խաղաղության մասին պայմանագիր ստորագրել, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում կայունություն և նորմալ հարաբերություններ հաստատել:

Մինչ վերջին զարգացումները, Սաուդյան Արաբիան չէր ճանաչում Իսրայելը և չուներ դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ:

 

Նույն շարքից