Քաղաքական Միջազգային 

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ, ով մեղադրվում է ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ ՌԴ քաղաքացիներին խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՔԿ պաշտոնական ներկայացուցիիչ Սվետլանա Պետրոնկոյին:

Մասնավորապես, նշվում է, որ մարտի 18-ին Կիևում, Օդեսայում, Խարկովում, Լվովում ՌԴ քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, իսկ հրամանը եղել է հենց Արսեն Ավակովի կողմից:

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ դա հակասում է միջազգային իրավապաշտպան նորմերին:

ՌԻԱ նովոստին հավելում է, որ Ուկրաինան դարձել է միակ երկիրը, որն  արգելել է ՌԴ քաղաքացիներին մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին:

 

Նույն շարքից