Հայաստան Քաղաքական 

Շարժական տեսախցիկների հարցը հատուկ քննարկման առարկա կդառնա Ազգային ժողովում

Շարժական տեսախցիկների գործունեությունը պետք է կրի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ բնույթ:  Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, խորհրդարանում ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանի խոսքերով,  խախտումները գրանցելու գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն չոտնահարի մարդկանց անձնական կյանքի իրավունքը:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, քանի որ վերոնշյալ խնդիրները ի հայտ են գալիս հիմնականում հենց շարժական տեսախցիկների մասով, այդ հարցը հատուկ քննարկման առարկա է դառնալու խորհրդարանում: Դա, հանձնաժողովի նախագահի պնդմամբ, արվելու է  նաև օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, ինչը թույլ կտա խորհրդարանական վերահսկողություն հաստատել գործընթացի վրա:

 

Նույն շարքից