Ղրղզստանի հեղինակավոր ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ 230 մարդ է թունավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարին:
Բժիշկների խոսքերով, տուժողների այսքան մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հարսանիքի հյուրերն ուտելիք են վերցրել իրենց հետ տուն գնալիս և հյուրասիրել իրենց հարազատներին:
Ինչ վերաբերում է տուժածների առողջական վիճակին, ապա մոտ օրերի ընթացքում նրանց մի մասը դուրս է գրվելու հիվանդանոցից, տուժածների վիճակը կարգավորվում է: