Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակված Հրայր Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Կոստանյանը իր խոսքում շնորհավորեց Սարգսյանին և վստահություն հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքներում վերջինիս ներգրավվածություն միայն կնպաստի արդյունավետությանը: