Ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, թունավորվել է այն բանից մի քանի օր անց, երբ նրան հասանելի է եղել 150 հազար ֆունտ պարունակող բանկային հաշիվը, այս մասին հայտնում է Daily Mirro-ը:
Պարբերականի տեղեկություններով, այդ գումարը Սկրիպալները ստացել են Մեծ Բրիտանիայում տան վաճառքից: Տունը պատկանել է Յուլյայի եղբորն ու վերջինիս նախկին կնոջը: Հարկ է նշել, որ Յուլյայի եղբայրը մահացել է անցած տարի, Սանկտ Պետերբուրգում, մահվան հանգամանքները դեռ պարզ չեն:
Daily Mirror-ը գրում է, որ հիմա այդ 150 հազար ֆունտը գտնվում է ռուսական բանկերից մեկում: