Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին մեղադրեց ՕԵԿ-ի տրորած ճանապարհը գծագրելու մեջ

ԵԼՔ դաշինքի համատեղ քաղաքական գործունեության հուշագրի մեջ գրված է, որ ՀՀ-ում խնդիրների լուծումն ունի հրատապություն: Այսօր՝ ապրիլի 3-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե իրենք չեն ասել, որ ԵԼՔ-ը ձևավորվում է 50 տարի խնդիրները լուծելու համար. «Մենք ասել ենք, որ խնդիրները պետք է հրատապ լուծում ստանան, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է  օգտագործենք ամեն առիթ»:

Փաշինյանը նաև նշեց, որ ԵԼՔ-ում կոնսենսուս կա այն  հարցի շուրջ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է. «2017 թվականի հունիսին ես ԵԼՔ դաշինքի անունից լիազորված ասել եմ՝ եթե ՀՀԿ-ն փորձի Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետով դարձնել ղեկավար, ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն փողոց դուրս գալու և իրավիճակը փոխելու համար: Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Նրանք կողմ են արտահայտվել 2017 թվականի հունիսին: Ես հիմա գործում եմ ԵԼՔ-ի կայացրած որոշումների տրամաբանության մեջ: Իմ գործողությունները հիմնված են ԵԼՔ-ին ընտրողներին ճնշող մեծամասնության կամարտահայտության վրա»:

Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանի հոդվածին, որտեղ նա խոսում է տրորված ճանապարհների մասին. «Ես կարծում եմ՝ եթե այդ տրամաբանությամբ գնանք, պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում գծագրված ճանապարհը նույնպես մի քանի անգամ տրորված է, այդ թվում ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»:

Նույն շարքից