Հասարակություն 

Նախատեսված 37 մուտքի փոխարեն վերանորոգվել է 91-ը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև տարեշրջանի ավարտն ընդհանուր առմամբ նախատեսված է վերանորոգել 1615 մուտք: Մարտի ընթացքում նախատեսված 37 մուտքի փոխարեն վերանորոգվել է 91-ը՝ բազնաբնակարան բնակելի 64 շենքերում: Նախորդ շաբաթ վերանորոգվել է 36, ընթացքում է ևս 64 մուտքի վերանորոգումը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները գերակատարել են սահմանված ժամանակահատվածում նախատեսված նորոգման ծրագրերը: Որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

 

 

Նույն շարքից