Քաղաքական Միջազգային 

Կեմերովոյում հրդեհից հետո պաշտոնից հեռացած նահանգապետը նոր պաշտոն ունի

Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի  ադյունքում պաշտոնից հեռացած Կեմերովոյի երկրամասի 21 տարվա ղեկավար Աման Տուլեևը մանդատ է ստացել երկրամասի խորհրդում: Այս մասին հայտնում է Լենտան:

Տուլեևին մանդատ հանձնելու որոշումը կայացվել է այսօր առավոտյան: Կեմերովոյի երկրամասի ընտրական հանձնաժողովի քարտուղարի խոսքերով, ամեն ինչ օրենքի սահմաններում է, քանի որ Տուլեևը 2013 թվականին գլխավորել է Միասնական Ռուսաստան կուսակցության ցուցակը և նույն կարգավիճակում է գտնվում մինչ օրս:

Հիշեցնենք, որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Հրդեհի արդյունքում զոհվեց 64 մարդ՝ այդ թվում  41 երեխա: Օրեր անց երկրամասի ղեկավարը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին՝ նշելով, որ չի կարող տեղի ունեցածից հետո պաշտոնավարել:

Նույն շարքից