ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Արթուր Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Վերջինիս՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
ՀՀ նախագահը նաև որոշել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի վարչական մասնագիտացման բաժնի 5-րդ կետը: