Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի անվտանգությունն ապահովող մասնավոր կազմակերպությունն անօրինական ձևով ստանձնել է նաև օբյեկտի հրդեհային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Ռոսգվարդիայի փորձագետ Սվետլանա Տերնովային:
Նշվում է, որ այդ մասնավոր ընկերությունը ստանձնել է ոչ միայն սուպերմարկետի, այլ նաև դրան հարակից տարածքի հրդեհային անվտանգությունը: Սա այն դեպքում, որ մասնավոր կազմակերպություններն իրավունք ունեն միայն անվտանգության ծառայություններ մատուցել, ինչի մեջ չի մտնում հրդեհային անվտանգության հարցը:
Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետում հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Ողբերգական ելքով հրդեհի արդյունքում զոհվեց 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: