Քաղաքական Միջազգային 

Նախագահ վերընտրվելուց հետո Պուտինն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Անկարա: Սա ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո և կատարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Անկարայում Պուտինը հանդիպումների շարք է ունենալու՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ՝ Աքքայու ԱԷԿ-ից մինչև թուրքական լոլիկներ:
Անկարայում գտնվելու ընթացքում Պուտինը նաև  եռակողմ հանդիպում է ունենալու Իրանի և Թուրքիայի նախագահների հետ, որի ընթացքում կողմերը խոսելու են Սիրիայի իրավիճակի մասին:

Նույն շարքից