Արկտիկայի սառույցը անհետանալու է նույնիսկ այն դեպքում, եթե միջազգային հանրությունը կատարի բոլոր պահանջները՝ երկիր մոլորակի ջերմաստիճանը հասցնելով ամենաշատը երկու աստիճանով ավելի տաք, քան կար մինչև ադրյունաբերական դարաշրջանում: Նման եզրահանգման եկել են միանգամից երկու հետազոտությունների ղեկավարներ, գրում է Nature Climate Change ամսագիրը:
Նշենք, որ գլոբալ տաքացման ջերմաստիճանը նվազեցնելու մասով որոշումը կայացվել է 2015 թվականին, Փարիզի կոնվենցիայով, որն ընդունվեց այն երկրների ճնշման ներքո, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխություններից:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ այդ նպատակին հասնելն արդեն անհնար է: Նշվում է, որ միայն 2017 թվականին Արկտիկայի սառույցը պակասել է 4,64 միլիոն քառակուսի/կիլոմետրով և տենդենցը շարունակվելու է: