Հասարակություն 

Հնդկաստանում կապիկը նորածին երեխա է գողացել և սպանել

Հնդկաստանի Օրիսսա նահանգի Բանկի քաղաքում կապիկը մանկահասակ երեխայի է գղացել և սպանել ջրհորում: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Սպանված նորածին երեխայի մայրը պնդում է, որ մակական իր փոքրիկին գողացել է, երբ վերջինս քնած է եղել: Երեխային գողանալուց հետո կապիկը փոքրիկի հետ ցատկել է ջրհորի մեջ: Ծնողները փորձել են գտնել երեխային, բայց ամեն ինչ ապարդյուն է եղել:

Երեխայի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը: Ծնողները ենթադրում են, որ կենդանին պատահաբար է խեղդել փոքրիկին:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կապիկները շատ հաճախ են ուտելիքի համար հարձակվում մարդկանց տների վրա, սակայն սա առաջին դեպքն է, որ կենդանին երեխա է գողանում:

 

Նույն շարքից