Քաղաքական Միջազգային Բարի օր 

ԵՄ երկրներն այլևս չեն ցանկանում գումար տալ Թուրքիային փախստականների համար

ԵՄ մի շարք երկրներ հրաժարվում են այսուհետ գումար հատկացնել Թուրքիային փախստականներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով Բրյուսելում սեփական աղբյուրին: Նշվում է, որ Թուրքիային տրամադրված առաջին օգնությունը, որը կազմել է 3 միլիարդ դոլար, միայն մասամբ է վճարվել ԵՄ բյուջեից: Մասնավորապես վճարված գումարի միայն 1/3 մասն է ԵՄ բյուջեից, իսկ մնացածը վճարել են անդամ երկրները՝ կախված ՀՆԱ-ի մակարդակից: Ամենաշատը վճարել է Գերմանիան՝ 500 միլիոն եվրո:

Պարբերականը գրում է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի ղեկավարություններն արդեն նամակով դիմել են Եվրաահանձնաժողովին, որպեսզի օգնության մյուս մասը՝ 3 միլիարդ եվրոն, վճարվի ԵՄ բյուջեից:

Դեռ 2017 թվականի հունիսին փակ հանդիպումներից մեկի ժամանակ Գերմանիայի ներկայացուցիչը ԵՄ-ից պահանջել է օգնության երկրորդ մասն Անկարային տրամադրել միայն այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները կկատարեն բոլոր պահանջները, որոնք առաջ են քաշվել օգնության առաջին մասը ստանալիս: Տրամադրված միջոցները պետք է օգտագործվեին դպրոցներ և հիվանդանոցներ կառուցելու համար: Սակայն 26 համաձայնեցված կետերից մինչ այսօր կատարվել են մի քանիսը, կետեր կան, որոնց իրականացումը նույնիսկ դեռ չի սկսվել:

Բացի դրանից, ԵՄ անդամ երկրները բողոքում են օգնության օգտագործման ոչ թափանցիկ լինելուց:

Նույն շարքից