Կալիֆորնիայում YouTube-ի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երեք մարդ է տուժել, նրանք հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հավելելով, որ կրակ բացողը եղել է 39-ամյա Նասիմ Ագդամը:
ԶԼՄ-ների տեղեկություններով, կրակ բացող կինը ճանաչել է տուժածներից մեկին, ով էլ եղել է թիրախը: Այդ թիրախը տղամարդ է, ով գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Հավելենք, որ ապրիլի 3-ին տեղի ունեցած հրաձգությունից հետո կրակողն ինքնասպան է եղել: