Սահմանադրական դատարանի նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին խորհրդարանում փոխարինած ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշանակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Վերոնշյալ հանձնաժողովում Վարդապետյանը փոխարինելու է Ալիկ Սարգսյանին, ով տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ փոխարինելով հիշյալ Թովմասյանին: