Հասարակություն 

Հռոմի պապը Գարեգին Բ-ին հրավիրել է Վատիկան

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 4-ին, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրավերով մեկնում է Վատիկան, որտեղ ապրիլի 5-ին կմասնակցի Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են Մայր Աթոռից, այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Նույն շարքից