Բարի օր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը Ղազախստանում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները

analitik.am

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Դիմելով ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ներկա մեր հայրենակիցներին՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարևորել Ղազախստանում  ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:

Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ՀՀ ընտրված նախագահը ծանոթացել է հայ գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ:

 

Նույն շարքից