Դիետոլոգները կազմել են այն ուտելիքների ցանկը, որոնք Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները չպետք է ուտեն արտասահմանյան այցերի ժամանակ, որպեսզի խուսափեն թունավորումներից: Այս մասին հայտնում է Independent-ն:
Արգելված սննդամթերքների առաջին խմբում հայտնվել են կակղամորթերը: Դրանք, մասնագետների կարծիքով, պարունակում են վտանգավոր միկրոբներ, որոնք կան ջրերում:
Արգելված մթերքների երկրորդ խմբում հայտնվել են հում միսը, թույլ խորոված սթեյքը, որոնք ևս վտանգավոր միկրոբներ են պարունակում:
Բացի դրանից, թագավորական ընտանիքի անդամներին արգելել են աղբյուրի ջուր խմել, նույնիսկ այն դեպքում, եթե դա արգելված չէ տվյալ երկրում: