Բաքվի Նարիմանովյան շրջանում պայթյուն է որոտացել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, գունավոր մետաղների ընդունման կետում արկ է պայթել: Տեղի ունեցածի արդյունքում կա մեկ վիրավոր, ում վիճակը ծանր է:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում անհասկանալի պայմաններում մեծ քանակությամբ արկեր են հայտնվել, որոնք հանձնվում են մետաղի ընդունման կետերում:
Նշվում է, որ ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում արդեն մեկ տուժած կա, իսկ թե ինչ կլինի հետո, պարզ չէ: