Քաղաքական Միջազգային 

Էրդողանը կարողացել է համոզել Պուտինին

Ռուսական «Триумф» C-400 համակարգերի վաճառքը Թուրքիային ավելի արագ է տեղի ունենալու: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը:

Թուրք չինովնիկը մասնավորապես հայտնել է, որ համակարգերի մատակարարումը սկսվելու է 2019 թվականի հուլիսից:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ ռուսական համակարգերի մատակարարում սկսվելու է 2020 թվականից:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Անկարա: Ինչպես երևում է, Էրդողանին հաջողվել է համոզել Պուտինին արագացնել C-400 համակարգերի վաճառքի գործընթացը:

 

Նույն շարքից