Կալիֆորնիայի հարավային մասում ուսումնավարժական թռիթքի ժամանակ CH-53 Sea Super Stallion ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնին:
Նախնական տեղեկություններով, ուղղաթիռի անձնակազմի բոլոր 4 անդամները զոհվել են:
Ավիավթարը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, Մեքսիկայի սահմանի մոտ:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: