Քաղաքական Միջազգային 

Դու իմ աթոռը, ես քո «ընկերուհուն» . Էրդողանը չի մոռացել Պուտինի քայլը /տեսանյութ/

2017 թվականի նոյեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որը չվրիպեց լրագրողների ուշադրությունից:

Ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը մոտեցավ Էրդողանին և մի կողմ քաշեց վերջինիս աթոռը՝ գցելով այն գետնին: Այն ժամանակ տարբեր տեսակետներ առաջ քաշվեցին: Ոմանց կարծիքով, դա անզգուշության արդյունք էր, ոմանք էլ պնդում են, որ Պուտինը չէր կարող անզգույշ բան անել և այս կերպ ինչ-որ բան է հասկացրել Էրդողանին:

Ինչպես երևում է, Էրդողանը չի մոռացել դա: Ապրիլի 3-ին, արդեն Անկարայում հանդիպումից հետո Էրդողանը լուսանկարվելու ժամանակ չի կարողացել համակերպվել մտքի հետ, որ իր կողքին  կանայք չկան, իսկ Պուտինի կողքին  միանգամից երեք կին կա կանգնած: Թուրքիայի նախագահը չի ցանկացել այդպես նկարվել և Պուտինի «ընկերուհիներից» մեկին կանչել է իր մոտ:

Թեև ռուս-թուրքական հարաբերությունները ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կարգավորվում են, կամ գոնե այդպես է երևում, երկու երկրների նախագահները շարունակում են իրար ինչ-որ բան հասկացնել:

https://www.youtube.com/watch?v=N1oy9Rgapf8

https://www.youtube.com/watch?v=30HhiJZoOQY

Նույն շարքից