Հայաստանն Իսկանդերներ ձեռք բերելու հարցում շարունակում է աշխատել ռուսաստանցի գործընկերների հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ: Դա արվում է այդ թվում նաև ֆինանսական գործիքների շրջանակում»,-ասել է Սարգսյանը՝ պատասխանելով գործակալության հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյո՞ք տեղեկություններ այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից երրորդ վարկն է սպասում Իսկանդեր ձեռք բերելու համար, որը տեղակայվելու է Ադրբեջանի հետ սահմանին: