Ռուսաստանցի միլիարդատեր Մագոմեդով եղբայրներին իրավապահներին հանձնել է իրենց ենթական: Այս մասին հայտնում է Լայֆը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Сумма групп-ի գլխավոր տնօրեն Լեյլա Մամեձադեին: Վերջինս քննիչների հետ սկսել է աշխատել 2016 թվականից:
Հայտնվում է, որ միլիարդատեր եղբայրներով իրավապահները սկսել են զբաղվել 2014 թվականից, իսկ երբ Լելյան նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն, նրան հրավիրել են և համագործակցության առաջարկ արել, նա էլ չի մերժել:
Հիշեցնենք, որ Զիյավուդին և Մագոմեդ Մագոմեդով եղբայրները կասկածվում են հատկապես խոշոր չափերով յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ: