Քաղաքական 

Հայկական պատվիրակություններ են մեկնում ԱՄՆ և Կանադա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով 2018 թվականի ապրիլի 19-22-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն), ինչպես նաև մի շարք պետական պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով 2018 թվականի ապրիլի 23-26-ը Կանադա (Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ) են գործուղվելու հայկական  պատվիրակություններ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:

Որոշման մեջ նաև նշվում է. Վաչե Գաբրիելյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) և Կանադա (Տորոնտո, Օտտավա, Մոնրեալ) գործուղումների հետ կապված ծախսերը, ինչպես նաև Արմեն Հայրապետյանի և Լարիսա Հարությունյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Նույն շարքից