Բարի օր Հասարակություն 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած նորածինը թերզարգացած թոքերով է ծնվել

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին է մահացել: Երեխան լույս աշխարհ է եկել Աբովյանում, ապա տեղափոխվել է Երրևան:

Analitik.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ մոր մոտ հղիության 31-րդ շաբաթում ներքին արյունահոսություն է եղել: Այդ պայմաններում կեսարյան հատում է արվել: Երեխան կլինիկական մահ է տարել: Դրանից հետո երեխային  տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղից էլ Երևան: 1-1,5 օր հետո փոքրիկը մահացել է:

Դալլաքյանը նշեց, որ նորածինը թերզարգացած թոքերով է ծնվել և տարակուսանք հայտնեց այն աղմուկի մասով, որը ԶԼՄ-ներում բարձրացվել է երեխայի մահվան հետ կապված:

 

 

 

Նույն շարքից