Հասարակություն 

Մոսկվայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհ կա

Մոսկվայում «Персей для детей» առևտրի կենտրոնում հրդեհի արդյունքում մեկ զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Գործակալության տեղեկություններով, կենտրոնից տարհանվել է ավելի քան 600 մարդ:
Զոհի և վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հայտնվել էր երկու տուժածի մասին:

Հավելենք, որ հրդեհը մարված է:

 

Նույն շարքից