Քաղաքական Միջազգային 

Ավակովը հայտարարել է, որ ինքը նախագահ Պորոշենկոյի ենթական չէ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ լարված հարաբերություններ չունի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ հավելելով, թե փորձում է անել այնպես, որ իշխանության տարբեր թևերը փոխզսպեն միմյանց:

Ազգությամբ հայ նախարարի խոսքերով, ինքը ամուր կանգնած է գետնին և ամենատարբեր հարցերում կարողանում է մինչև վերջ առաջ տանել իր տեսակետը:

Ավակովը նաև նշել է, որ Պորոշենկոյի հետ շատ հաճախ բանավեճեր է ունենում, ինչը սակայն չի խանգարում աշխատանքային հարաբերություններին. «Ցանկանում եմ միայն հիշեցնել, որ Ներքին գործերի նախարարը նախագահի ենթական չէ»:

Նույն շարքից