Քաղաքական 

Հայաստանը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին տարր. Վիգեն Սարգսյան

Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ՀԱՊԿ-ի մարտունակության մակարդակը բարձրացնելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք հպարտ ենք նրանով, որ հետևողականորեն հանդես ենք եկել և նույն կերպ շարունակում ենք ՀԱՊԿ ներուժն ամրապնդելու հարցում և նրա համար, որ հենց Հայաստանի նախագահության ժամանակ է ընդունվել կազմակերպության անվտանգության ռազմավարությունը: Մենք հետագայում ևս անելու ենք ամեն ինչ՝ ՀԱՊԿ արձագանքման ուժերն ավելի ուժեղացնելու և կազմակերպության  խաղաղապահ ներուժի ձևավորման համար»,-ասել է Սարգսյանը  միջազգային անվտանգության հարցերով VII Մոսկովյան կոնֆերանսի ժամանակ:

ՀՀ Պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիրներից մեկն է և կազմակերպությունն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է՝ որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին տարր:

 

Նույն շարքից