Քաղաքական 

Ես չեմ հիշում, որ Մոսկվան պաշտոնական մակարդակով թեկուզ ակնարկով կասկածի տակ դնի մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Վիգեն Սարգսյան

Մեր գլխավոր կանոնը ծայրաստիճան թափանցիկ գործելաոճն է և հուսալիությունը հարաբերություններում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, միջազգային անվտանգության հարցերով  VII Մոսկովյան կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը որևէ անգամ պայմանական Բրյուսելում չի ասել ինչ-որ բան, ինչն այնտեղ կընդունվեր ծափերով, սակայն չէր ցանկանա լսել Մոսկվան և հակառակը. «Ես գոնե մեկ դեպք չեմ հիշում, որ Մոսկվան պաշտոնական մակարդակով թեկուզ ակնարկով կասկածի տակ դնի մեր հարաբերություններն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ: Նույն կերպ  երբեք չեմ տեսել, որ ամերիկյան կամ եվրոպական գործընկերները ըմբռնումով չմոտենան Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասով Հայաստանի հատուկ դիրքորոշմանը»,-ասել է Սարգսյանը

 

Նույն շարքից