Հասարակություն 

Հրեաները Կրեմլին մեղադրում են հակասեմականություն քարոզելու մեջ

Իսրայելական ԶԼՄ-ները Կրեմլին են մեղադրում հակասեմականությունը  խրախուսելու մեջ: Նշենք, որ ապրիլի 4-ի առավոտյան մի շարք իսրայելական ԶԼՄ-ներ գրել էին այն մասին, որ ՌԴ-ում Իսրայելի քաղաքացի է սպանվել, ինչը  գրեթե բոլոր թերթերը համարում  էին արդյունք՝  ՌԴ-ում հրեաների դեմ տարվող քարոզչությանը:

Հրեա քաղաքագետ և հրապարակախոս Յուրի Գիմմելֆարբն էլ  հարցազրույցներից մեկում ասել է, որ վերջին վեց տարում ՌԴ բնակչությունը սովորել է, որ եթե Կրեմլը լռում է մի հարցի հետ կապված, ուրեմն կարելի է շարունակել նույն կերպ: Հետևաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր տարածում են համասեմիթական բռենդները, հստակ թույլտվություն են ստացել Կրեմլից:

«Այս ամենի ապացույցն այն է, որ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո բոլոր իշխանահպատակ քարոզիչները հարձակվեցին այն մարդկանց վրա, ովքեր այդ ողբերգության մեջ մեղադրում էին իշխանությանը, բայց ոչ մի անդրադարձ չեղավ հրեաների դեմ գրվող նյութերին: Բացի այդ՝ ապրիլի մեկին հեռարձակված «Вести недели» հաղորդման ժամանակ Դմիտրի Կիսելևը 15 րոպե շարունակ մեղադրում էր «Эха Москвы»-ի և «Дождь»-ի լրագրողներ Ալեքսեյ Նավալնիին և Միխաիլ Խոդորովսկուն, սակայն այն մասին, որ սոցցանցերում բացահայտ և աննորմալ քանակությամբ տարածվում են նյութեր այն մասին,  որ պետք է «վտարել հրեաներին», որևէ բառ չասաց: Ռուսաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պատճառով հակասեմիթական հրապարակումների թիվն ուղղակի ահռելի չափերի է հասել»,- գրում է նա:

Փորձագետը եզրահանգում է.«Աբսուրդ է, երբ մի շարք «հրեական ֆաշիզմի դեմ պայքարող»  կայքերում ներկայացնում են «հրեա-ռուսաֆոբների» ցուցակ, որոնց թվում են պատմաբան Եվգենի Պոնասենկովը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և այլ քաղաքացիներ, որոնք այնքան հրեա են, ինչքան ես՝ Էրդողան: Ինչո՞վ է սա վերջանալու՝ հրեաներին սպանելո՞վ, մաքրելո՞վ: Մի բան է հստակ, եթե սա չվերջանա, ապա այս համասեմիթական թույնը կթունավորի ամբողջ Ռուսաստանը»:

 

 

Նույն շարքից