Քաղաքական Միջազգային 

Պուտինը, Ռոհանին և Էրդողանը հայտարարություն են ընդունել և որոշել շարունակել համատեղ աշխատանքը

Կրեմլում բարձր են գնահատում Անկարայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպման արդյունքները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ ֆորմատով աշխատանքները:

Ուշաակովի խոսքերով, հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, իսկ համատեղ հայտարարությունը ստացվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սա երեք երկրների նախագահների երկրորդ հանդիպումն է, առաջինը տեղի էր ունեցել Սոչիում, 2017 թվականի նոյեմբերի 22-ին:

Նշենք, որ այսօր ընդունված հայտարարության մեջ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան նշել են, թե կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, իսկ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Նախագահների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Իրանում

 

Նույն շարքից